Միջազգային

Շարմազանովը Վլադիմիր Պուտինի հետագա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացում է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը Վլադիմիր Պուտինի հետագա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահություն է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի ղեկավարման ընթացքում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ բոլոր ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ղեկավարման բոլոր շրջաններում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են:

«Նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարում, երբ Վլադիմիր Պուտինն էլ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունը, բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել երկու երկրների երկկողմ հարաբերություններում, մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը, երկարաձգվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը, ամրապնդվել է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»,- ասաց Շարմազանովը:

Նա վստահ է, որ առաջիկայում էլ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական երկկողմ պետական շահերից բխող դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլն:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի է:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը:ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում