Միջազգային

Վատ եղանակի պատճառով Լոնդոնում տասնյակ չվերթներ են հետաձգվել

1 րոպեի ընթերցում

Վատ եղանակի պատճառով Լոնդոնում տասնյակ չվերթներ են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները:

«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղեկացնում է, որ, մասնավորապես, Հիթրոու օդանավակայանում ավիափոխադրողները հետաձգել են չվերթները մայրցամաքային Եվրոպա և Էդինբուրգ:

Հարաբերական տաք եղանակից հետո շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը կտրուկ ցրտել է: Երկրի տարբեր հատվածներում ձյուն է տեղում և ուժգնանում է քամին:

Ներկայումս բրիտանական մայրաքաղաքում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը նվազել է` հասնելով զրո աստիճանի: Բրիտանական օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ջերմաստիճանը կնվազի մինչև հինգ աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում