Միջազգային

Վլադիմիր Պուտինը մինչև ցմահ ազատազրկում խստացրել է ահաբեկիչների հավաքագրելու պատիժը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը մինչև ցմահ ազատազրկում խստացրել է ահաբեկիչների հավաքագրելու պատիժը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև ցմահ ազատազրկում խստացվում է ահաբեկիչների հավաքագրման պատիժը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, փաստաթղթով խստացվում են ահաբեկչությանը ֆինանսավորելու և ահաբեկիչներ հավաքագրելու , ինչպես նաև քաղաքացիներին ահաբեկչության դրդելու այլ գործողությունների համար պատժամիջոցները: Այդպիսի հանցագործությունները պատժվելու են 8-20 տարվա ազատազրկմամբ` 300-700 հազար ռուբլի տուգանքով կամ ցմահ դատապարտմամբ: Այս պահին այդպիսի հանցագործությունների համար նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում:

Օրենքում ներառվել է նաև «ահաբեկչության քարոզչություն» հասկացությունը, ինչի համար նախատեսվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ 5 տարվա ազատազրկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում