Երևանում կայացել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:

Նախարարի խոսքով՝ ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս անդամ երկրների արդարադատության նախարարություններին հանդես գալու համատեղ առաջարկություններով, որոնք միտված են կատարելագործելու համագործակցության իրավական հիմքերը և ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71/10 բանաձևին, ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների կողմից պետական ծառայությունների մատուցման փորձին, ԱՊՀ անդամ պետությունների նոտարական գործունեության բնագավառում օրենսդրության համապատասխանեցմանն ու ԱՊՀ բարձրագույն մարմինների միջազգային պայմանագրերի և որոշումների թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին