Բարձր տեխնոլոգիաներ

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը։

Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները։ 

Կարևորվել է հայկական ընկերությունների համար եվրոպական շուկաների հասանելիության, ստանդարտների և հավաստագրման գործընթացների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության հեռանկարները արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտներում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական և հաշվողական էկոհամակարգին ինտեգրվելու, համատեղ ԱԲ ծրագրերի իրականացման և Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային ներուժը եվրոպական գործընկերների հետ կապելու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել CEPA-ի իրականացման ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ թվային կապի զարգացման հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում