Իրավունք

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

1 րոպեի ընթերցում

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։ Որոշումը կայացվել է պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Սողոյանի խոսքով՝ կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սակայն սահմանվել է այլ անձանց հետ հաղորդակցության արգելք, որը դատարանի նախորդ որոշմամբ նախատեսված չէր։ Դատարանը հաշվի է առել նաև այն, որ գործով նախնական դատալսումներն ավարտվել են։

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, ապա կալանավորվել երկու ամսով։ Սեպտեմբերի 8-ին նրա կալանքի ժամկետը երկարացվել էր ևս մեկ ամսով։

Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում