Քաղաքականություն

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում