Սպորտ

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին խաղիում Լատվիայի նկատմամբ հաղթանակը կապում է ֆուտբոլիստների կատարած մեծ աշխատանքի հետ:

«Ուրախ եմ դրական արդյունք ու լավ տրամադրություն ունենք: Մինչ այս՝ դժվար օրեր ենք ունեցել։ Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին: Հիմա ժամանակն է պատրաստվելու հաջորդ՝ Չեռնոգորիայի հետ խաղին: Ուրախ եմ, որ մեր պլանն աշխատեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Մելիքյանն առանձնացրեց, որ Խուլիո Բուենոն վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա խաղերը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի անդրանիկ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Լատվիայի ընտրանուն ու գերազանցեց 2:0 հաշվով:

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սեպտեմբերի 28-ին կրկին Երևանում կհյուրընկալի արդեն Չեռնոգորիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում