Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ավագանու՝ 2017 թվականի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 12,13824 հա մակերեսով 9 հողամասերն օտարելու իրավաչափությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայկտնում են Դատախազությունից՝ հիշեցնելով, որ վերոնշյալ հողամասերը ձևական աճուրդ-վաճառքներով օտարելու վերաբերյալ քրեական գործը՝ 11 մեղադրյալների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործին զուգահեռ՝ դատախազը 2026 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին 9 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները որպես շինծու գործարք ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պետշահերի 5 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. 9 հողամասերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։