Երևան

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Երևանում փոփոխություններ սեպտեմբերի 21-ին կկատարվեն թիվ 22, 33, 44, 54, 58, 67, 75 և 97 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, թիվ 22 երթուղին կանցնի Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան, Խանջյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն Տիգրան Մեծի պողոտայով, Խանջյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Մոսկովյան և Աբովյան փողոցներով։

Թիվ 33 երթուղին կանցնի Ծիծեռնակաբերդի խճուղով, «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձը կիրականացվի Տիգրան Մեծի պողոտա–Ագաթանգեղոսի փողոց–Գրիգոր Լուսավորչի փողոց–Մաշտոցի պողոտա–«Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ։

Թիվ 75 և 67 երթուղիները Ծովակալ Իսակովի պողոտայից կշարժվեն «Հաղթանակի» կամրջով, ապա՝ Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ երթուղիները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։

Թիվ 44 և 58 երթուղիները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով։ Հետադարձ ուղղությունը նույնն է։

Թիվ 54 երթուղին կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և Արշակունյաց պողոտայով։ Հետադարձ երթուղին նույնպես նույնն է։

Թիվ 97 երթուղին կանցնի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով։ Հետադարձ ուղղությունը նույնն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում