Իրավունք

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել

Դատախազության և ֆիզիկական 4 անձանց միջև պետական շահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների հիման վրա՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվեն Մրգաշեն բնակավայրում գտնվող 21.12 հա ընդհանուր մակերեսով, 341 միլիոն 686 հազար դրամ շուկայական արժեքով 4 հողատարածքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ի վճիռներով, հաստատվել են կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում