Երևան

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները կգործեն սեպտեմբերի 21-ի ժամը 08։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 02։00-ն։

Տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող ճանապարհահատվածներ կսահմանափակվի՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկից։

Քաղաքապետարանը վարորդներին հորդորել է նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում