Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 1 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։