Պարտավոր չենք հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող անպատասխանատու վերաբերմունքը. Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինություններին և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված այն տարածքների խնդրին, որտեղ դեռևս չեն մեկնարկել ստանձնած պարտավորությունների համաձայն ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունքը: Այս հարցում պետք է լինել ավելի կոշտ ու պահանջել, որ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները կամ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով նախաձեռնեք իրավական գործընթաց՝ այս խնդիրը վերջնականապես լուծելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերոնշյալ տարածքների ու շինությունների խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հայերեն

Ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում. նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան