Նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ. ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում
3 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ ամփոփվել են 2005 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 476 հազար 916։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հրապարակված արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ռեֆորմիստների կուսակցություն» - 1456, 0.1 տոկոս
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» - 21 հազար 467, 1.47
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 62, 23.29 տոկոս
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 30 հազար 797, 2.11 տոկոս
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25 հազար 618, 1.75 տոկոս
«Միասնության թևեր» կուսակցություն – 33 հազար 618, 2.3 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 368, 4 տոկոս
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն –5485, 0.38 տոկոս
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» –1984, 0.14 տոկոս
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 3206, 0.22 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն – 15 հազար 827, 1.08 տոկոս
«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 2679, 0.18
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5282, 0.36 տոկոս
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 26 հազար 565, 1.82 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160, 49.81 տոկոս
«Հայաստան» դաշինք – 145 հազար 97, 9.94 տոկոս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 6 հազար 750, 0.46 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7 հազար 256, 0.5 տոկոս։
Ձայների այսպիսի համամասնությամբ խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։