Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ անգամ Հարավային Աֆրիկայից Հայաստան ժամանած ինքնատիպ մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացրեց, որին մասնակցեցին «Ժիվոսվետ» մնջախաղի մանկապատանեկան թատրոնի անդամները:

«Իսկապես շատ հավանեցի այս դասը, քանի որ նոր շարժումներ ու հնարքներ սովորելու հնարավորություն ունեցա: Երկրորդ անգամ եմ Ծաղկաձորում ու շատ սիրում եմ քաղաքն ու այս փառատոնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Ժիվոսվետ»-ի անդամ Արտեմին:

Ջոն Ջեյքոբսն ասաց, որ ցանկանում է իր հմտությունները փոխանցել երիտասարդ մնջախաղացներին ու մեծ բավականություն է ստանում դրանից:

«Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս անգամ ավելի երկար ժամանակ եմ անցկացնելու Հայաստանում ու շեշտեմ, որ պատմություն եմ գրում 1899 թվականին իմ երկրում իրականացված ցեղասպանության մասին: Երբ իմացա, որ նման սարսափելի իրողություն է պատահել նաև հայերի հետ, ավելի մոտ զգացի ինձ ձեզ ու այլ տեսանկյունից սկսեցի նայել մարդկանց: Եթե սկզբում ասում էի, որ գեղեցիկ երկիր է, ապա հիմա կարծում եմ, որ մարդիկ են գեղեցիկ, որ կարողանում են պահպանել այս դրախտային երկիրը, մշակույթն ու ավանդույթները»,-ընդգծեց Ջոնը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ Ջոն Ջեյքոսի նման վարպետների դասերը պարզապես անհրաժեշտ են: «Նա բացարձակ չէր խոսում ու ամեն բան ժեստերով էր ցույց տալիս՝ և՛ գոհունակությունը, և՛ դժգոհությունը, ու դասն ակամայից վերածվեց մի ամբողջական ցուցադրության»,-եզրափակեց նա:

Մնջախաղիմիջազգայինփառատոննառաջինանգամանցկացվելէ 2008թվականին Ծաղկաձորում:Այն կազմակերպումենՀՀմշակույթինախարարությունը,Երևանի մնջախաղիպետականթատրոնըևԾաղկաձորիքաղաքապետարանը: 2016 թվականից փառատոնը դարձել է ամենամյա: Փառատոնիինֆորմացիոնգործընկերնէ«Արմենպրես»լրատվական գործակալությունը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում