Սերժ Թանկյանը որպես նկարիչ կմասնակցի Երևանի HassFest փառատոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 4- 9-ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Progressive Art գործակալությունից, HassFest 2016-ի հիմնական ծրագիրը կներկայացնի 12 նկարիչների և 12 կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործությունները: Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված մեր հատուկ հյուրերը կմասնակցեն HassGuitar Fest կիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառային մենահամերգներով:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Սերժ Թանկյանը՝ System Of A Down ռոք խմբի մենակատարը, որը փառատոնի շրջանակներում կներկայացնի իր նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների` HassFest-ի շրջանակներում գրած ստեղծագործությունները։

HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «HassFest փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս հայ արվեստագետներին` դուրս գալ միջազգային ասպարեզ և իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստան կբերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին