Հասարակական

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

4 րոպեի ընթերցում

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը, որն առաջացել է ինչպես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման, այնպես էլ 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Թանկյանն արձանագրում է՝ «մենք միայն բառեր ենք լսել», որոնց չեն հաջորդել գործողություններ։

«Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը (նրանք չեն կարող ապրել բռնապետության պայմաններում, որը 9 ամիս նրանց սովի է մատնել), որ նրանք կարող են ողջ մնալ, իրենց հայրենիքից հեռանալն է՝ հազարավոր տարիներ իրենց պատկանող հայրենիքից։ Եվ մի մասը կհեռանա՝ անհրաժեշտությունից և հուսահատությունից ելնելով։ Բայց նրանց մնալու համար մեզ հարկավոր են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք հիմա կգնան այնտեղ», - նշեց Թանկյանը։

Նա հիշեցրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս թեմայի շուրջ սպասվող հրատապ նիստի մասին՝ կոչ անելով ՄԱԿ-ի պատվիրակներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, արդարություն հաստատել և միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Միևնույն ժամանակ, Սերժ Թանկյանն այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորքերն անվանեց ոչ միայն «անարդյունավետ», այլև Բաքվի «հանցակից», քանի որ եռակողմ համաձայնագրով հենց նրա՛նց պատասխանատվությունն էր պաշտպանել Արցախի քաղաքացիների անվտանգությունը։

«Կարող եմ ասել, որ բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են։ Ի վերջո, Միացյալ Նահանգները իմ հարկերն ուղարկում է Ադրբեջանի ռազմական օգնությանը, նավթային բռնապետության, որը տարեկան միլիոնավոր դոլարներ է աշխատում, որն առատաձեռնորեն օգտագործում է խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում, որպեսզի կաշառի խորհրդարանի անդամներին, որպեսզի նրանք իր դեմ չխոսեն նման իրավիճակում, երբ նրանք պատերազմական հանցագործություններ են իրականացնում։ Իմ հարկերը չպետք է գնան մի երկրի, որը սպանում է իմ մարդկանց, դա աններելի է», - ասաց Թանկյանը։

Սերժ Թանկյանը հավելեց, որ «հայերի դեմ ցեղասպանության մեղսակից են ոչ միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, այլև Իսրայելը», որի կառավարությունը Ադրբեջանին մահաբեր զենքեր է մատակարարում։

«Սա ահաբեկչություն է, սա ցեղասպանություն է։ «Այլևս երբեք»-ը չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց։ «Այլևս երբեք»-ը վերաբերում է բոլոր մարդկանց», - ասաց Թանկյանը՝ հավելելով, որ այժմ մենք ականատես ենք լինում նոր ցեղասպանության։

Թանկյանը մի քանի քայլ առաջարկեց։ Նախ, ըստ նրա, հարկավոր է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Երկրորդ՝ մարդասիրական կազմակերպությունները պետք է հումանիտար արտակարգ օգնություն ուղարկեն Արցախի հայերին։ Եվ երրորդ՝ հարկավոր է անմիջապես պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին, հեռացնել նրանց բանկային SWIFT համակարգից։

«Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանից միջանցք են ուզում հարավում, որովհետև ցանկանում են վերահսկել Իրանից նավթի ապագա արտահանումները։ Մենք չենք կարող դա թույլ տալ, մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանական վարչակարգերը իշխեն այս մոլորակում», - նշեց Թանկյանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում