Ժամանց

Սերժ Թանկյանն անդրադարձել է հուլիսին Երևանում SOAD-ի համերգ անցկացնելու լուրերին

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն անդրադարձել է հուլիսին Երևանում SOAD-ի համերգ անցկացնելու լուրերին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն անդրադարձել է Երևանում հուլիսին խմբի համերգի անցկացման մասին լուրերին ու քննարկումներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանկյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջի սթորի բաժնում կատարած գրառմամբ։ 

«SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։ 

IMG_3542.png

System of a Down խմբի կողմից այս տարվա հուլիսին համերգ անցկացնելու պլանների մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ավանում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած երիտասարդ աղջկա խնդրանքին՝ Սերժ Թանկյանի հետ իր մտերմությունն օգտագործելու ու Երևանում խմբի համերգ կազմակերպելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել էր, որ խումբը Երևանի Հանրապետության հրապարակում հուլիսին համերգ կունենա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում