Քաղաքականություն

Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել. Սերժ Թանկյան

2 րոպեի ընթերցում

Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն X սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի անկախության իրավունքի հարցի լուծմանը՝ նշելով, որ Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։

«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր մինչև 1918 թվականը և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին։ Այսպիսով, Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Թանկյանը։

Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է. «Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական տարածաշրջան։ Դա ինքնավար մարզ էր, որը գտնվում էր ռուսական հեգեմոնիայի տակ, մինչև Ստալինը որոշեց այն հանձնել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Դա ոչ մի իրավական նշանակություն չունի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում