Հասարակական

Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինստագրամ»-ի իր էջում ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային:

«Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»: Այն շարունակաբար մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»,- գրված է նրա «Ինստագրամ»-ի stories բաժնում:

da.jpg (92 KB)

Թանկյանն անդրադարձել է նաև ապրիլի 23-ին՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահվան և Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերին:

«Ադրբեջանը տեռորիստ պետություն է»,«Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր անօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ»,-գրել է Թանկյանը:

daa.jpg (81 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում