Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին պայմանագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: Փաստաթուղթը բաղկացած է 12 հոդվածից: Դրա համաձայն համագործակցություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադրության մշակութային միջոցառումների ոլորտներում՝ ներառյալ մրցույթները, արվեստի փառատոնները և գիտաժողովները:

Ծրագրով նախանշվում է համագործակցություն՝ Մետաքսի ճանապարհի թեմայով մշակութային ժառանգության պահպանության, կոթողների վերականգնման, միջոցառումների և մշակույթի օրերի կազմակերպման հարցում: Երկու երկրների միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության շրջանակում հունիսի 9-14-ը Հայասատանում արդեն երրորդ անգամ անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր «Չինաստանն այն երկրներից է, որի հետ մենք դեռ 2008 թվականից ստույգ ժամանակացույցով և հստակ ծրագրերի շրջանակում համագործակցություն ենք իրականացնում: Հատկապես գնահատելի է ինստիտուցիոնալ համագործակցությունը, որ ձևավորվեց վերջին տարիների ընթացքում:»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարը հավելեց, որ Չինաստանում անցակցվել են Հայաստանի մշակույթի օրեր 2008, 2011 և 2015 թվականներին, իսկ Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր՝ 2009, 2012 և 2016 թվականներին:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն ավելացրեց, որ մշակութային փոխհամագործակցությունը կազմում է Հայաստանի ու Չինաստանի միջև երկկողմանի հարաբերությունների կարևորագույն և անփոխարինելի մասը: Նրա գնահատմամբ՝ երկրների միջև մշակույթային համագործակցությունը աճ է գրանցում և զարգանում: «Հայաստանի և Չինաստանի հնագույն մշակութային ավանդույթները առաջնային նշանակություն ունեն համագործակցության համար»,- ընդգծեց դեսպանը:

Հայերեն العربية

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ