Մշակույթ

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Հայաստանի Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, մի շարք պատմամշակութային վայրեր այցելուների համար բաց կլինեն հատուկ աշխատանքային գրաֆիկով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։

Ամբերդը կաշխատի ժամը 10։00-ից 19։00-ն, Բջնիի ամրոցը՝ 10։00-ից 18։00-ն, իսկ Գառնու տաճարը՝ 09։00-ից 22։30-ը։

Զվարթնոցի տաճարի տարածքը բաց կլինի ժամը 10։00-ից 22։00-ն, սակայն ցուցասրահը փակ կլինի։

Զորաց քարերը այցելուների համար բաց կլինեն ժամը 09։00-ից 21։00-ն, իսկ Լոռի Բերդը՝ 10։00-ից 18։00-ն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում