Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին  ՀՀ Անկախության տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին Անկախության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Հարգելի՛ Արարատ Սամվելի,

Ընդունեք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իմ շնորհավորանքները։

Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։

Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-նշված է Սերգեյ Լավրովի ուղերձում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում