Մշակույթ

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

2 րոպեի ընթերցում

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Մեծանուն  տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակի առթիվ հոկտեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա գալա համերգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի հատուկ հյուրն է լինելու աշխարհի առաջատար օպերային բեմերի աստղ Պլասիդո Դոմինգոն։

Գեղամ Գրիգորյանին և Պլասիդո Դոմինգոյին կապել են համատեղ ստեղծագործական աշխատանքը, երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։ Նրանց համագործակցությունը նշանակալի էջ է միջազգային օպերային կյանքի պատմության մեջ։

Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի թագավորական օպերայում, Փարիզի օպերայում և Զալցբուրգի փառատոնում։

Հասմիկ Գրիգորյանը International Opera Award-ի և Opus Klassik-ի դափնեկիր է, իսկ Opernwelt ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։

Համերգին կմասնակցեն նաև Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Նիկիտինը, Տատյանա Պավլովսկայան, Իրենա Միլկյավիչյուտեն, ինչպես նաեւ Գեղամ Գրիգորյանի գործընկերները, մտերիմներն ու սաները։

Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը կլինի Գեղամ Գրիգորյանի ավագ որդին՝ Վարդան Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում