ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ։
Հանդիպման ընթացքում թատրոնի արտիստները ներկայացրել են հատվածներ Մոսկվայի հանդիսատեսի կողմից սիրված «Երևանյան տրամվայ» ներկայացումից, պատմել թատրոնի ժանրային առանձնահատկությունների ու մասնագիտական նրբությունների մասին, ինչպես նաև կիսվել իրենց նոր ստեղծագործական ծրագրերով։

«Արմենպրես»-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն կարեւորել է նման նախաձեռնությունները՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համատեքստում։
Միջոցառումը կազմակերպվել է Մշակութային նախաձեռնությունների Լազարյան հիմնադրամի և դեսպանատան մշակութային կենտրոնի համատեղ ջանքերով՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի հայկական կիրակնօրյա դպրոցների ղեկավարների ու մանկավարժների համար։

Նշենք, սեպտեմբերի 16-21-ը Երեւանի խամաճիկների պետական թատրոնը Մոսկվայում մասնակցում է Ժելեզկինի անվան տիկնիկային թատրոնների երկրորդ միջազգային փառատոն-մրցանակաբաշխությանը։

