Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները Գանձասարում հայրապետական օրհնություն են տվել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախ ժամանած ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՆՍՕՏՏ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 13-ին այցելել են Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ իրենց հայրապետական օրհնությունն են տվել Արցախին ու հայոց բանակի զինվորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայոց երկու կաթողիկոսներն աղոթել են Արցախի խաղաղության ու հայ զինվորի անվտանգ ծառայության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմելով հավատավոր ժողովրդին ասել է, որ եկել են իրենց զորակցությունը հայտնելու և գոտեպնդելու Արցախի քաջարի ժողովրդին ու իշխանություններին:

«Հայոց բանակի զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ խափանելով Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նրանց նենգ ծրագիրը: Թշնամին, ունենալով ժամանակակից զենքեր, չկարողացավ հաջողության հասնել, պարտվելով ազատության և անկախության ճանապարհը բռնած Արցախին:

Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը՝ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ ու հերոսական ոգով կերտված Արցախի անկախությունը: Այդ սերնդի մեջ իրենց հայրերի, Ավարայրի ու Սարդարապատի ոգին է»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում ասել է, որ առաջին անգամ է Արցախում, սակայն որպես մնայուն ներկայություն Արցախը մշտապես իր սրտի ու հոգու մեջ է: «Խոնարհվում եմ բոլոր այն հերոս զինվորների հիշատակի առջև, ովքեր իրենց թանկ արյունը հեղեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին:

Արցախյան գոյամարտը ցույց տվեց, որ հայությունը բարձրագույնս գիտի իր հայրենիքը: Մենք եկել ենք ասելու, որ մեր եկեղեցին հայ ժողովրդի, ազատության ու արդարության հետ է: Մենք զինված ենք մեր հավատքով, մշակույթով ու զենքով՝ հանուն մեր ազատության և իրավունքների պաշտպանության: Պատմության մեջ երբեք չենք փորձել խախտել ուրիշների իրավունքները, բայց երբ փորձել են մեր իրավունքը խախտել, որպես մեկ ամբողջություն, վասն հայրենյաց պատերազմի դաշտ ենք նետվել: Այս է հայոց պատմության խորհուրդը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետներն այցելել են Գանձասարի Մատենադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ մատենագրության ու մանրանկարչության նմուշներին:

Հայրապետական օրհնությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան սպաներ և զինվորներ:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում