Արտաշատը նախապատրաստվում է Համահայկական 6-րդ խաղերին

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկի կապակցությամբ Արտաշատի մարզադաշտում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Այս պահին իրականացվում են վազքուղիների նորացման եւ փոփոխման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանն ասաց, որ մարզիչների եւ տեղի աշխատակիցների կողմից արդեն իրականացվել է 100 քառ. մ վազքուղիների փոփոխումը. դրանց ծածկը բերվել է Ծաղկաձորի սպորտբազայից: «Դրանք օգտագործված են: Եվս 40 քառ. մ փոփոխելուց հետո վազքուղիների հարցն արդեն կարելի է համարել ավարտված: Թեեւ իրականացվում է բավականին նուրբ եւ մարնրակրկիտ աշխատանք, այնուամենայնիվ, դա կարելի է համարել միայն կոսմետիկ վերանորոգում»,- ընդգծեց Սիմոնյանն՝ ավելացնելով, որ մարզադաշտը կառուցվել է 1964 թվականին, վերանորոգվել է 1-2 անգամ:

Սիմոնյանի խոսքով, Համահայկական խաղերի մասնակիցներին պատշաճ մակարդակով ընդունելու, մարզադաշտին ներկայանալի տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է իրականացնել նստատեղերի ներկման, վազքուղիների գծերի թարմացման, վարչական շենքի սենյակների, միջանցքի վերանորոգման, մարզադաշտի մուտքի ասֆալտապատման աշխատանքներ: «Մարզադաշտում ունենք նաեւ մեծ խնդիրներ. տրիբունայում արդեն մի քանի տարի է՝ բացված է մեծ ճաք, որն իրենից վտանգ է ներկայացնում: Եթե մեծ թվով բազմություն նստի` այն հնարավոր է փլուզվի: Քանդված է նաեւ լողավազանի հետեւի մասի քարե պարիսպը, որը մեր ուժերով պաստառապատվել է` դրսի հատվածից զատելու համար»,- ընդգծեց Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը նշեց, որ արդեն տրված են հանձնարարականներ, որպեսզի մինչ Խաղերի մեկնարկը բոլոր աշխատանքները լինեն ավարտված: «Աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է միայն, որպեսզի պատրաստ լինեն նախահաշվային փաստաթղթերը»,- հայտնեց նա:

Համահայկական 6-րդ խաղերը հանրապետությունում կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Նախատեսված է, որ Արտաշատում կացկացվեն ատլետիկա սպորտաձեւի մրցումները: Հանրապետության ատլետիկայի բոլոր խոշոր առաջնություններն անցկացվում են Արտաշատի մարզադաշտում:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում