Կապանում հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում հոգեհանգստյան արարողություն է անցկացվել՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, հոգեհանգստի արարողությանը, որն անցկացվել է Սուրբ Մաշտոց եկեղեցում, մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորիգեներալ-լեյտենանտՄուրազ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովիանդամները, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները և բազմաթիվ կապանցիներ:

Այնուհետեւ նրանք ծաղիկներ են դրել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին:

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մշակույթի կենտրոնի ուժերով կազմակերպվել էր օրվա խորհուրդը կրող հուշ-ցերեկույթ, որտեղ հնչել են ելույթներ եւ գեղարվեստական համարներ:

Սյունիքի մարզպետը դրամական աջակցություն էր նախատեսել անհայտ ճակատագրով սյունեցի ազատամարտիկների ընտանիքների համար. մարզում նրանք 28-ն են, 18-ը՝ Կապանից:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում