Արարատի մարզի պարախմբերը հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մայիսի 16-ին կայացավ Պարարվեստի փառատոն, որը կազմակերպել էր Ազգային պարերի եւ պարարվեստների միության Արարատի մարզային կառույցը: Փառատոնին մասնակցում էին 23 պարային խմբեր, որոնք ներկայացնում էին մարզի քաղաքային, ինչպես նաեւ գյուղական համայնքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ փառատոնի մեկնարկը մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը պարարվեստի դահլիճում ներկա երախտավորներին շնորհավորեց ազգային եւ ազգագրական պարերի ասպարեզում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար, ապա հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության մեդալներն ու պատվոգրերը, ինչպես նաեւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհակալագրերը: «Գրիգոր Նարեկացի» շքանշան եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր ստացան Արտաշատի «Հայեր» պարային համույթի ղեկավար Հակոբ Մովսիսյանը եւ Վեդիի «Վասպուրական» պարային համույթի ղեկավար Աբրահամ Նազոյանը: Նրանք միաժամանակ արժանացան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհակալագրերին` պարարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման եւ պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ: Մարզպետի շնարհակալագրերին արժանացան նաեւ պարուսույցներ Էլյա Մովսիսյանը, Հասմիկ Պետոյանը, եւ պարարվեստի մի խումբ այլ երախտավորներ:

Կատարումներով հանդես եկան «Տիգրանակերտ», Արտաշատի «Հայեր», «Արալեզի», «Լիրիկա», «Նավասարդ», «Վասպուրական» պարային համույթները: Նրանք աչքի ընկան ոչ միայն նոր կատարումներով, այլեւ իրենց հայկական տարեզների ինքնատիպությամբ: Վետերան կատարողներից հետ չմնացին նաեւ Մրգանուշ, Բերքանուշ, Այգեստան համայնքների պարային համույթները, որոնք հանդես եկան 30 կատարումներով:

Դահլիճում ներկա ծնողները, համայնքների ղեկավարները, շնորհավորելով պարգեւատրվածներին, շնորհակալություն հայտնեցին իրենց երեխաներին գեղեցիկ արվեստի ճանապարհով տանելու համար, եւ նշեցին, որ իրենք զգում են իրենց աղջիկների նազանքն ու տղաների առնականությունը, որը նրանք ձեռք են բերել պարային դասերին հաճախելու շնորհիվ: Նրանք ասացին նաեւ, որ պարը կոփում է ոչ միայն երեխաների մարմինը, այլեւ նրանց հոգին: Շատերը կողմ արտահայտվեցին նաեւ դպրոցներում պարը որպես առարկա դասավանդելու գաղափարը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը