Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում. Արամ Ա կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում: Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցումը:

Այս մասին մայիսի 10-ին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ-ի Արևելյան թեմ կատարած այցելության ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետն այցելել է Վաշինգտոնի Ս. Խաչ եկեղեցի, ուրտեղ ներկա է գտնվել պատարագին և իր հայրապետական պատգամն է փոխանցել: Նորին Սրբությանը դիմավորել են ազգային կենտրոնական վարչության անդամ Տրդատ Մանկիկյանը և Ազգային վարչության ու եկեցեղու հոգաբարձուների անդամները: Վեհափառին ընկերակցել են ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդները, ինչպես նաև թեմերի ներկայացուցիչներ:

Արևելյան թեմի առաջնորդ Տ. Օշական Արք. Չոլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ԱՄՆ ժամանելու համար: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծել է մեր ազգի հոգևոր, մշակութային և ազգային արմատների կարևորությունը՝ շեշտելով հայ եկեղեցու դերակատարությունը:

Անդրադառնալով ազգային պահանջատիրությանը՝ նա նշել է. «Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում: Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Այնքան ժամանակ, քանի դեռ մեր այս նվիրական նպատակը չի իրականացվել, մենք պետք է շարունակենք մեր հավաքական ու ազգային պայքարը: Եթե մենք մեր եկեղեցին, մշակույթը և ազգային պահանջատիրությունը դուրս հանենք մեր ազգային կյանքից, կմնանք առանց արմատների: Այս արժեքների շնորհիվ մեր ժողովուրդը մնաց կանգուն մեր պատմության փոթորիկների դիմաց»:

Հայերեն

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար