Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի զոհերի եւ տուժածների հարազատներին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի զոհերի եւ տուժածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր մտահոգությունն է հայտնել Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ողբերգական հետեւանքների կապակցությամբ եւ աղոթք հղել տուժածների արագ ապաքինման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, կիրակնօրյա աղոթքով հանդես գալով հավատացյալների առաջ Սուրբ Պետրոսի հրապարակում` պապը խնդրել է նրանց համերաշխություն ցուցաբերել եւ միանալ աղոթքին:

Ինչպես փոխանցում է Վատիկանյան ռադիոն, ստորգետնյա ցնցումները զգալի են եղել նաեւ Հնդկաստանում, Պակիստանում եւ Բանգլադեշում: Մայրաքաղաք Կատմանդուում փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս հանդիսացող Ջարահարա հռչակավոր աշտարակը, որում այդ պահին մի քանի տասնյակ մարդ է եղել:

Վերջին տվյալների համաձայն աղետին զոհ է գնացել ավելի քան 2200 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում