Աշխարհ

Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար

1 րոպեի ընթերցում

Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար

Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում և այսօր՝ մայիսի 7-ին, կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո, կեսօրին կարդինալները կգնան Սիքստինյան կապելլա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։ Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունենա արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապ։

Այնուհետև բոլորը կսպասեն այնքան, մինչև Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կա։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն կլինի, իսկ եթե սպիտակ ծուխ ելնի ծխնելույզից, ուրեմն կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ 

Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում