Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Հունաստանում Հայաստանի դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

 Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Հունաստանում Հայաստանի դեսպանատուն

ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սեպտեմբերի 24-ին այցելել է Հունաստանում Հայաստանի դեսպանատուն, ուր նրան ընդունել է դեսպան Գագիկ Ղալաչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսարանի տեղեկատվության և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը, Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Գերապատվելի Տեր Հուսիկ վարդապետ Մարտիրոսյանը, Հունաստանի ազգային իշխանության ատենապետ Արա Մանկոյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տեր Սմբատ աբեղա Սապունճյանը:

Դեսպան Ղալաչյանը ողջունել է Արամ Ա. Կաթողիկոսի այցելությունը դեսպանատուն: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնել դեսպանին ջերմ հյուրասիրության համար, քննարկել հայ-հունական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և հունահայ համանքին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում