Հասարակական

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը Հայաստանում է

1 րոպեի ընթերցում

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից, Հայաստանում Նորին Սրբազանությունը պետք է մասնակցի Գերագույն Հոգևոր խորհրդի, ինչպես նաև Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի նիստերին: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիա կվերադառնա սեպտեմբերի 25-ին:

Սեպտեմբերի 17-ին Հայաստան կայցելեն նաև դոկտոր Մարտիրոս Ենիեորկան և Ստամբուլի թաղամաս Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ովքեր ևս մասնակցելու են սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում