Արամ Ա. Կաթողիկոսը Օբամային է ներկայացրել Միջին Արևելքի քրիստոնյաների մտահոգությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում, սեպտեմբերի 11-ին, քրիստոնեական համաժողովի մասնակից պատրարքների և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ, պատրիարքների առաջարկով, Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը, նախ նա իր ցավակցությունն է հայտնել 13 տարի առաջ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար, ապա նշել է, որ ահաբեկչությունը տարբեր ձևերով և արտահայտություններով շարունակվում է աշխարհի զանազան շրջաններում ու, հատկապես, Միջին Արևելքում: Վեհափառ Հայրապետը նշել է, որ տարածաշրջանում հետզհետե ծավածվող ահաբեկչական շարժումը վտանգ է ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև իսլամի և համայն աշխարհի համար: Հետևաբար, այս համամարդկային չարիքին պետք է դիմագրավել հավաքական ուժերով: Այս առումով արաբական ու իսլամական պետությունների մասնակցությունը կենսական է:

Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաներին՝ նշելով, որ նրանք եկվոր չեն և ոչ էլ երկրորդ կարգի քաղաքացիներ, նրանք իրենց արմատներն ունեն Միջին Արևելքի պատմության մեջ: Նորին Սրբությունը ողջունել է Օբամայի խոսքը և ԱՄՆ-ի նախաձեռնությունը` միացյալ ճիգերով ահաբեկչական շարժումները կասեցնելու վերաբերյալ:

Արամ Ա Կաթողիկոսի խոսքից հետո պատրիարքները հաջորդաբար հակիրճ ներկայացրել են իրենց մտահոգությունները, հատկապես Իրաքում քրիստոնյա համայնքների վերաբերյալ: Ապա Ռաի պատրիարքը նախապես հոգևոր պետերի կողմից պատրաստած նամակը փոխանցել է նախագահ Օբամային:

Իր հերթին նախագահ Օբաման անդրադարձել է իր պատգամի մեջ նշված կետերին՝ շեշտելով, որ խղճի ազատությունն և մարդկային իրավունքների պաշտպանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար կմնան առաջնային:

Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ին քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը մեկ ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպմանը ներկա էին Նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը և այլ խորհրդականներ:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո