Գեղարքունիքում գազալցակայանի պայթյունից 2 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 1-ին` ժամը 10.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի 34 SV 887 պետհամարանիշով ավտոմեքենան:

Պայթունի հետևանքով 1954թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից 1959թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում