Արարատում «ԿամԱԶ»-ի և «ԳԱԶ 24»-ի բախումից տուժել է 3 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում ապրիլի 3-ին` ժամը 01.00-ին, տեղի է ունեցել հրդեհի բռնկումով ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 և «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT 437 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`«ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ին և ուղևոր` 1967թ. ծնված Ս. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում