1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 31-ին` ժամը 16.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: