Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա
1 րոպեի ընթերցում

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը ևս անվճար երթևեկելու հնարավորություն կստանա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու նիստին համապատասխան նախագիծը զեկուցել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Հաշվի առնելով, որ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրային տրանսպորտից օգտվելիս դժվարություններ են ունենում, այս նախագծով առաջարկում ենք, որ նրանց ուղեկցողը անձը ևս անվճար երթևեկելու հնարավորություն ստանա։ Արտոնությունը կցվելու է ոչ թե հստակ մեկ անձի, այլ այդ պահին, ով լինի հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը, կօգտվի անվճար երթևեկելու իրավունքից»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։