Սփյուռք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մարտի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսարանի հաղորդակցման և տեղեկատվության բաժնից, պատվիրակության կազմում էր Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր անմիջական օգնականներով: Պատվիրակութունը մեկ օր առաջ այցելել էր Լաթաքիա և հանդիպել էր այնտեղ ապաստանած Քեսաբի հայերի հետ: Այն նաև հանդիպել է Սիրիայի նախագահի հետ: Խորհրդարանական պատվիրակությունը նպատակ ուներ ավելի մոտիկից ծանոթանալ Քեսաբի ներսում ստեղծված իրավիճակին և իր միասնականությունը հայտնել`թարգման հանդիսանալով Հայաստանի իշխանության ու ժողովւրդի միջև:

Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկաներին պարզաբանել է Քեսաբի ու Լաթաքիայի մեր ժողովրդի զավակների դիմագրած դժվարությունները, այս գծով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կատարած օժանդակություններն ու աշխատանքները, ինչպես նաև իր ունեցած խորհրդակցությունները քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ: Վեհափառը նաև այս առիթով իր գնահատանքն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին արտահայտած զորակցության և իր կատարած աշխատանքների գծով` հատկապես քաղաքական-դիվանագիտական բնագավառում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում