Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Եղեռնի 100-ամյա տարելիցին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Եղեռնի 100-ամյա տարելիցին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հունվարի 26-ին ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառ Հայրապետի և դեսպանի հանդիպման առանցքն են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող ծրագրերն ու Հայաստան-Սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները: Այս առիթով Վեհափառ Հայրապետը դեսպանին տեղեկացրել է «Ժնև 2»-ի նախօրյակին Ժնևում կայացած քրիստոնեական համագումարի արդյունքների և ունեցած հանդիպումների մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում