Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի սրբազան պարտավորությունն է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԱՍ, 24, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա ՎեհափառՀայրապետը հանրապետական մաղթանք է հղել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանհաղորդակցման եւ տեղեկատվությանբաժնից, վեհափառ Հայրապետը հայտարարել է, որ պետք է տոնի առթիվ աղոթել բոլոր եղեկեցիներում, որպեսզի Աստված պահի եւ պահպանի մեր հայրենիքը:«Պետք է ամրապնդել մեր պետականության հիմքերը ու բարօրության շնորհ ուղղել մեր ժողովրդի զավակներին: Հայրենիքից ներս թե դուրս աղոթեցինք Հայաստանի իշխանության, բանակի ու մեր ժողովրդի զավակների համար: Արդարև անկախությունը Աստծո պարգևն է տրված մեր ժողովուրդին, պետք է երախտապարտ լինենք Աստծուն, որ ևս մեկ անգամ անկախություն շնորհեց մեր հայրենիքին»,-նշել է Վեհափառ Հայրապետը:

Շարունակելով իր խոսքը` Նորին Սրբությունը ասել է, որ չնայած նրան, որ դժվար են եղել անկախության վերահաստատման տարիները, սակայն մեր ժողովուրդը, շնորհիվ իր ունեցած ամուր հավատքին ու վճռակամությանը, կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և այսօր մեր հայրենիքին անկախությունը առավել հզորացման մեջ է:

«Յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն ու պարտավորությունն է մասնակից դառնալ մեր անկախության սրբազան առաքելությանը: Արդարև հայրենիքը սոսկ հող ու կառույց չէ, այլ էապես ժողովուրդն է: Հայրենի ժողովրդի տնտեսական կյանքի բարելավումն ու ամուր կապվածությունը իր հողին երաշխիքն են Հայաստանի անկախության հզորացման: Այս ուղղությամբ պետք է աշխատին հայրենի իշխանությունը, մեր եկեղեցին, սփյուռքը, որովհետեւ մեր հայրենիքի անկախության հզորացումը ենթադրում է Հայաստանից արտագաղթի կասեցում և շարունակվող փտածության դադարեցումը: Հայրենիքի հզորացումը նաև ենթադրում է մեր եկեղեցում, մեր քաղաքական ու ազգային բոլոր կառույցների ամբողջական մասնակցությունը հայրենաշինության նվիրական գործին»,- հավելել է Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. ՎեհափառՀայրապետը: Նա եզրափակել է իր խոսքն` ասելով, որ այս տեսիլքով ու հանձնառությամբ Մեծի ՏաննԿիլիկիոԿաթողիկոսությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ Հայաստանի անկախության հզորացման եւ հայրենասիրության գործին, ինչպես նաև ժողովրդի ազգային պահանջատիրության նվիրական գործին:

Սեպտեմբերի 21-ին հայրենիքն ու աշխարհասփյուռ հայությունը տոնում էին ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը:

Հայերեն English

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը