Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը հունվարի 31-ին հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոս Արամ Առաջինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 23-25-ը Անթիլիասի Մայրավանքում անցկացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային համագումարին, Թուրքիայի արտգործնախարարի վերջերս Լիբանան կատարած այցելության, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր:
Վեհափառ Հայրապետը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ եւ բարձր գնահատել բանակի վճռական դերը' Հայաստանի պաշտպանության ու հզորացման աշխատանքներում:
Կարդացեք հոդվածը` English