Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Վեհափառները ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի մոտ եւ հոգեւոր արարողություն կատարեցին ի հիշատակ Եղեռնի նահատակների: Հոգեւոր առաջնորդները շրջայց կատարեցին Ցեղասպանության թանգարանում: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նրանց ներկայացրեց նոր ցուցանմուշները: Հ. Դեմոյանը լրագրողներին ասաց, որ հովվապետերի հետ խոսել է նաեւ հետագա ծրագրերի մասին` կապված Եղեռնի հուշարձանի տարածքում մատուռի կառուցման հետ: Նշենք, որ թանգարանի ýոնդային բաժնում պահպանվում են մասունքներ` բերված Դեր Զորից, եւ ապրիլի 24-ի միջոցառումներից մեկն էլ կլինի հատուկ արարողակարգով դրանք հողին հանձնելը. մատուռը կկառուցվի մասունքների վրա: Թանգարանի տնօրենը նշեց, որ հուշաքարն արդեն տեղադրված է, հետագա քննարկումների արդյունքում կորոշվի մատուռի հստակ տեղը եւ ճարտարապետական լուծումները:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները