Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակներով խորին ցավակցություն է հայտնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Անթիլիասից, ցավակցության մեջ ասված է. «Այս տխուր առիթով բաժանում ենք ձեր« մեր հայրենիքի ու ազգի ցավը։ Հայցում ենք ամենաբարի Աստծուց« որ երկնային խաղաղության մեջ ընդունի անմեղ զոհերի հոգիները եւ Սուրբ Հոգով մխիթարի նրանց հարազատներինե։ Վեհափառը հայտնել է նաեւ« որ այս կիրակի Անթիլիասի Մայր տաճարում« ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերում հատուկ հոգեհանգիստ կանցկացվի օդանավի վթարի զոհերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում