Հանրահայտ ջազմեն Գարի Քեոսայանի եւ նրա քառյակի համերգն այսօր ունկնդրեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հռչակավոր շանսոնիե Շառլ Ազնավուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազմեն Գարի Քեոսայանի եւ նրա քառյակի համերգը, որն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայրենիքում գտնվող հռչակավոր շանսոնիե Շառլ Ազնավուրը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանն ու պաշտոնատար այլ անձինք: Համերգի ընթացքում հնչեցին Գ.Քեոսայանի հեղինակային ստեղծագործությունները միայն՝ «Խոստումնալից օրե, «Լռությունե, «Տերը կլսիե, «Անձրեւի արցունքներըե, «Օ բլյուզե, «Փայլող աստղերե, «Պար Արագածի հետե, «Վերաբերմունքե, «Մենախոսությունե, «Հրեշտակների պարըե եւ այլն: Դրանցից մի մասը հայ երաժշտասերներին հայտնի է տարբեր ýիլմերից, իսկ մի մասն էլ այսօր նրանց համար հնչեցին առաջին անգամ: Իսկ ջազմենն ինքը հայրենիքում է նաեւ ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Արարատե ýիլմի երաժշտությունը գրելու համար: «Ինձ համար ջազն ազգություն չունիե, - ասում է Քեոսայանը, ում ստեղծագործությունները թարմ շունչ են ջազային երաժշտության մեջ: Այսօր էլ նրա հեղինակային կատարումներն առանձնացան իրենց նոր ու ինքնատիպ լուծումներով, պարզությամբ ու մաքրությամբ՝ ուղեկցելով ունկնդրին դեպի հավերժական սերն ու գեղեցիկը: Նշենք նաեւ, որ Գարի Քեոսայանն ու իր քառյակը, որոնց թվում են ամերիկյան ջազի վարպետներ Գարներ Թոմասն ու Ռիչարդ Թեյլորը, վաղը կմասնակցեն նաեւ «Միասնության շուրջպարինե:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի