Ալեքսանդր Լուկաշենկո. «Բելառուսը հանդես է գալիս ԱՊՀ-ն պահպանելու օգտինե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հանդես է գալիս ԱՊՀ-ն պահպանելու եւ այդ միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը շարունակելու օգտին: Այս դիրքորոշումը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ այսօր հանդես գալով հանրապետության խորհրդարանին ու ժողովրդին հղված տարեկան ուղերձով: «Մենք կշարունակենք համագործակցությունն ԱՊՀ-ի շրջանակներումե,-հայտարարել է նա, ընդգծելով, որ «ԱՊՀ-ի բազմակողմ մեխանիզմների ռեզերվները հարկավոր հատույցով չեն օգտագործվում, սակայն դա չպետք է առիթ տա այն վերացնելու մասին խոսելու համարե: «Մենք ունենք ընդհանուր շահեր, ուստիեւ ինտեգրման ցանկացած ձեւ օգտակար է, մեզ անհրաժեշտ է ԱՊՀ-ի շրջանակներում ավելի ակտիվորեն զարգացնել տարանցման բաղադրիչը, սոցիալական ու հումանիտար համագործակցությունըե,-ասել է Լուկաշենկոն: «Միեւնույն ժամանակ չի կարելի չընդունել, որ Համագործակցությունը բարենորոգման կարիք ունի: Գլխավորն այն է, որ բարձրացվի ընդունվող որոշումների արդյունավետությունը եւ ստանձնած պարտավորությունների կատարման համար յուրաքանչյուր պետության պատասխանատվությունըե,-ասել է Բելառուսի նախագահը:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները