ՄԻՆՍԿ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հանդես է գալիս ԱՊՀ-ն պահպանելու
եւ այդ միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը
շարունակելու օգտին: Այս դիրքորոշումը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն՝ այսօր հանդես գալով հանրապետության խորհրդարանին ու ժողովրդին
հղված տարեկան ուղերձով:
«Մենք կշարունակենք համագործակցությունն ԱՊՀ-ի շրջանակներումե,-հայտարարել
է նա, ընդգծելով, որ «ԱՊՀ-ի բազմակողմ մեխանիզմների ռեզերվները հարկավոր
հատույցով չեն օգտագործվում, սակայն դա չպետք է առիթ տա այն վերացնելու մասին
խոսելու համարե:
«Մենք ունենք ընդհանուր շահեր, ուստիեւ ինտեգրման ցանկացած ձեւ օգտակար է,
մեզ անհրաժեշտ է ԱՊՀ-ի շրջանակներում ավելի ակտիվորեն զարգացնել տարանցման
բաղադրիչը, սոցիալական ու հումանիտար համագործակցությունըե,-ասել է
Լուկաշենկոն: «Միեւնույն ժամանակ չի կարելի չընդունել, որ Համագործակցությունը
բարենորոգման կարիք ունի: Գլխավորն այն է, որ բարձրացվի ընդունվող որոշումների
արդյունավետությունը եւ ստանձնած պարտավորությունների կատարման համար
յուրաքանչյուր պետության պատասխանատվությունըե,-ասել է Բելառուսի նախագահը: