Ալեքսանդր Լուկաշենկո. «Բելառուսա-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունները առաջիկա երկու տարում զգալիորեն կընդլայնվենե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «բելառուսա-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունները առաջիկա երկու տարում զգալիորեն կընդլայնվենե: Բելառուսում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թալյաթ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը նա արձանագրել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման ոչ վատ դինամիկա, ընդսմին նշելով, որ երկկողմ առեւտրական շրջանառության ծավալներն առայժմ մեծ չեն՝ տարեկան մոտավորապես 130 մլն դոլար: Լուկաշենկոն հայտնել է, որ մոտ ժամանակներս Բելառուսը եւ Ադրբեջանը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք կարեւոր հիմնախնդիրներ, ինչի արդյունքում բելառուսա-ադրբեջանական համագործակցությունը պետք է հասնի զարգացման նոր մակարդակի:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները